Հունիսի 14-ը դպրոցի վերջին օրն է : Աշակերտների համար գալիս են երկար սպասված ամառային արձակուրդները:
NOR ռադիոն այս թեմայով հարցում է անցկացրել աշակերտների շրջանում եւ պարզել, թե ինչպես են նրանք պատրաստվում անցկացնել ամառային արձակուրդները:
Հարցվածներից շատերը դեռ չեն որոշել թե ինչպես, եւ որտեղ են անցկացնելու ամառային արձակուրդները, ոմանք նշեցին, որ արձակուրդները կանցկացնեն Նինոծմինդայում` ընկերների եւ ծնողների հետ, կամ կայցելեն էքսկուրսիա Հայաստանի եւ Վրաստանի տեսարժան վայրեր: Հարցվածներից միայն մեկ աշակերտ նշեց որ արձակուրդներին պատրաստվում է կարդալ շատ գրքեր:
Հարցման ընթացքում մենք հանդիպեցինք մի աղջկա՝ Իդային, ով ապրում է Հայաստանում, եկել է Նինոծմինդա իր տատիկի եւ պապիկի հետ ամառային արձակուրդներն անցկացնելու:
Լրացուցիչ մանրամասներ մեր նյութում: