Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը մրցույթ է անցկացրել Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի ասֆալտապատման համար:
Ճանապարհի շինարարության համար տրամադրվել է 19 000 000 լարի: Մրցույթը շահել է Թբիլիսիից «საგზაო სამშენებლო სამართველო №1» ճանապարհաշինարարական ընկերությունը 14,750,000 լարիի դիմաց :
Ինչպես մենք տեղեկացանք Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից գումարը նվազել է ավելի քան 15% -ով, որը կազմում է 4,280,910 լարի: Փաստաթղթերը ուղարկվել են «Լեւան Սամխարաուի փորձագիտական բյուրո»:
Փորձաքննության բյուրոյի վերջնական պատասխանը կհայտարարվի հունիսի 25-ին: