Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի նորանշանակ տեղակալ Զուրա Խաչիձեն կարծում է, որ շրջանի ազգությամբ հայ քաղաքացիներն իրենց լքված են զգում:
Նրա խոսքով, այս մասին տեղի բնակիչներն իրեն ասել են 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:
«Պետք է կարողանանք հայ բնակչությանը, Վրաստանի քաղաքացիներին առավելագույնս ներգրավել շրջանի և երկրի կյանքում: Այդ մարդիկ մի քիչ լքված են զգում իրենց, հանդիպումների ժամանակ դա էին ինձ ասում», — լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչիձեն:
Երգիչ Զուրա Խաչիձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվելհունիսի 12-ին: aliq.ge