Հունիսի 16-ին Նինոծմինդայի մշակութային կենտրոնում կայացավ Հովհաննես Թումանյանի «Գիքոր» հեքիաթի բեմադրությունը:
Ներկայացումը նվիրված էր հայտնի հայ բանաստեղծ եւ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
Ներկայացումը բեմադրել էին Սարիբեկ Ղարսլյանը եւ Արկադի Սիմոնյանը: «Գիքոր» ներկայացումը կայացավ Մշակույթի կենտրոնի դերասանների եւ Նինոծմինդայի թիվ 1, եւ թիվ 3 դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
Հովհաննես Թումանյանի «Գիքորը» հասարակական ողբերգություն է: Գիքորի հայրն ու Գիքորը խորհրդանշում են հայ ժողովրդի անցյալն ու ներկան: Հայրը որդուն տանում է քաղաք, որ վերջինս «մարդ դառնա»: Այսինքն` մարդ դառնալու համար ժողովուրդը դուրս է գալիս իր գյուղից և ուղղվում դեպի քաղաք , սակայն չի կարողանում դրսևորվել քաղաքում ու կործանվում է: Այսպիսով ստեղծվում է տպավորություն, թե հայ ժողովուրդը չի կարող ապրել քաղաքացիական հասարակությունում, այլ միայն նահապետական փակ համակարգում: Այդ պատճառով երկար ժամանակ տարածած սխալ կարծիք կար, թե «Գիքորը» պատմվածքը սոսկ նահապետական կենսաձևի անխախտելիության քարոզ է:
Ռեժիսոր Սարիբեկ Ղարսլյանի խոսքով `բեմադրության նպատակն է երիտասարդ սերնդին ծանոթացնել Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեններ` Արմենուհի Ղարսլյանին եւ Տիգրան Պողոսյանին աջակցության համար:
Ներկյացման վերջում բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր :