Վրաստանն այլևս չի ընկալում Ռուսաստանը որպես գլխավոր թշնամի. Իվանիշվիլի

Վրաստանն այլևս չի ընկալում Ռուսաստանը որպես գլխավոր թշնամի. Իվանիշվիլի

Վրաստանի ռազմական նոր դոկտրինում Ռուսաստանն այլևս չի դիտարկվում որպես թշնամի, ինչպես դա Ազգային անվտանգության խորհրդի կողմից մշակված նախկին փաստաթղթում էր։ «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է Russia Today-ը։

Նոր փաստաթուղթը, ինչպես և արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթուղթը, նախատեսում է տոնայնության մեղմում։ Վրաստանի վարչապետը նշել է, որ հռետորության փոփոխության շնորհիվ հնարավոր է դարձել բացել ռուսական շուկային հասանելիությունը։

Իվանիշվիլին նշել է նաև, որ ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման համար լավ սկիզբ է դրվել։

«Ես չունեմ էյֆորիա, որ մոտ ապագայում մենք կարող ենք վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, սակայն դրա համար առաջիկա տարիներին մենք պետք է հիմնենք իրական ժողովրդավարական ինստիտուտներ»,- ասել է վարչապետը։

tert.am



Opinion, pooling and voting