Ախալցիխեի գետում դիակ են հայտնաբերել

Ախալցիխեի գետում դիակ են հայտնաբերել

Ախալցիխեում, Փոցխովի գետի մեջ տղամարդու դիակ են հայտնաբերել: Դին նկատել է տեղացիներից մեկը և անմիջապես 112 զանգահարել: Տեղում ներկայացած իրավապահ մարմինները գտել են մոտ 60 տարեկան տղամարդու դի:

«Ոտքերը վիրահատել էին, սարսափելի ցավեր ուներ, որ չէր կարող ցավազրկել, ասում էր. «Գժվում եմ այս ցավից, ինքնասպան եմ լինելու»: Տանից գնացել էր, 24 ժամ շարունակ ընտանիքը փնտրում էր: Հետո «Գալֆի» բենզալցակայանի մոտ, գետը դուրս էր բերել ափ»,- ընտանիքի մտերիմներից մեկն ասել է tv9news-ին:

Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ մահացածի ինքնությունը պարզվել է: Հետաքննություն է սկսվել Քրեական Օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նշանակում է «հասցնել ինքնասպանության»