Հունիսի 18-ին Ախալցխայում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության տարածաշրջանային ֆորում:
Ֆորումի նպատակն է տեղական մակարդակով քաղաքացիական հասարակության ամրապնդումն ու մշակույթի տարածումը։ Հյուրերին ողջունեցին “Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն” ծրագրի ներկայացուցիչներ Թեմուր Ջալիաշվիլին և Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։
Ֆորումի շրջանակներում ներկայացվեցին 20 տեղական կազմակերպություն, որոնք աշխատում են ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցերով, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության աջակցության համար, սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների ամրապնդման, գենդերային հարցերով, փոքր և միջին բիզնեսի աջակցության համար։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ նրանց գործունեության հետ և ստանալ հավելյալ տեղեկություն։
Խոսվեց նաև կամավորության նշանակության մասին։ Այն ներկայացրեցին քաղաքացիական հասարակության շրջանային ֆորումին հրավիրված բանախոսներ, ուսուցչի ազգային մրցանակակիր՝ Լադո Ափխազավան և երիտասարդ գրող Թաթուլի Ղվինիանիձեն։
Շրջանային քաղաքացիական հասարակության ֆորումը կազմակերպված էր դեմոկրատական մեսխերի միության կողմից` “Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն” ծրագրի շրջանակներում։
Քաղաքացիական հասարակության զարգացման նախաձեռնություն”-ն իրականացվում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի (KAS) կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ (CSI), խորհրդակցության և ուսուցման կենտրոնի (CTC), Վրաստանի ռազմավարական հետազոտության և աշխատանքի կենտրոնի (EDEC) հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, իսկ համաֆինանսավորողը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամն է։