
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտարարեց Գոնդուրայի գյուղական համայնքի ճանապարհների վերականգնման մրցույթը:
Ըստ այդ նախագծի, նախատեսվում է վերականգնել 3,330.2 մ ճանապարհ` 1,784,556 լարիի դիմաց:
Մրցույթը տեղի կունենա հուլիսի 4-ին:
Այս նախագիծը թույլ կտա ասֆալտապատել մինչեւ Մամզարա գյուղ տանող ճանապարհը: Նշենք նաեւ, որ այս նախագծից բացի, նախատեսվում է նաեւ վերականգնել Մամզարա գյուղից մինչեւ Դիլիֆ գյուղի 5 կմ-անոց ճանապարհահատվածը: