Ամեն տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետից ավելանում են Վրաստանում բարձրագույն կրթություն ստացող երիտասարդները, ովքեր գիտեն վրացերեն լեզուն, իրենց համարում են ինտեգրված, բայց ոչ բոլորն են կարողանում աշխատանք գտնել:
Արդեն ութերորդ տարին է ինչ Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել ընդունվել վրաց բուհեր, նրանք անցել են ընդհանուր հմտությունների թեստ մայրենի լեզվով`
հայերեն, ադրբեջաներեն , օսերեն եւ աբխազերեն : Անցողիկ բալ ստանալու դեպքում ոչ վրաց ուսանողները Վրաստանի պետական բուհերում մեկ տարի սովորել են պետական լեզու, ապա պարտադիր վարկային կետեր ստանալուց հետո նրանք կարող են շարունակել իրենց ուսումնառությունը ցանկացած ֆակուլտետում:
Նախընտրական ծրագրի տեւողության ընթացքում ամեն տարի ավելանում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ վրաց բուհերում սովորող ուսանողների թիվը:
Լրացուցիչ մանրամասները տեսանյութում: