
Վիրահայոց թեմը նոր առաջնորդ ունի, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ներկայացնում ենք Մայր աթոռի հայտարարությունը.
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:
Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ», — նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրել էր իր կատարած գործունեությունը և հայտարարել պաշտոնից հեռանալու մասին: