2018 թ.-ին պետական ծրագրով սկսեցին վերականգնել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խանճալի լճի ափամերձ պատնեշը:
Հին սալիկները հանվել են, եւ վերակառուցումը իրականացվել է պատնեշը ամրապնդելուն զուգահեռ: Այնուհետեւ նախատեսվում էր տեղադրել նոր սալիկներ:
Այս առնչությամբ մենք դիմեցինք Վրաստանի հողերի վերականգնման գործակալություն` պարզելու, թե ինչ է նախատեսվում այս տարի:
Վրաստանի հողերի վերականգնման գործակալությունից մեզ տեղեկացրին, որ 2019 թ. Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսվում է ավարտել Խանչալի լճի պատնեշի վերականգնումը: Ծրագրի համար նախատեսվում է 500 հազար լարի գումար:
Նշենք, որ եթե այս ուղղությամբ աշխատանքներ չկատարվի, մոտակայքում ջրհեղեղի հավանականությունը բարձր կլինի, եւ ջուրը Խանճալի լճի ափերից դուրս կգա: