«Ինչպես հայտնի է, մենք գազաֆիկացման լայնածավալ ծրագիր ենք իրականացնում, այդ թվում, գյուղերում, որտեղ գազն առաջին անգամ է մուտք գործում», — այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքերով, ինքն անձամբ է հետևում մարզերում գազաֆիկացման գործընթացին և վերահսկում շինարարության կատարման ժամկետները:
«Գազաֆիկացումը բնակչությանը լայն հնարավորություն է ընձեռում փոքր բիզնեսների, գյուղերում զբոսաշրջության զարգացման, հյուրատների բացման և, ընդհանրապես, ընտանիքներում բարեկեցության բարձրացման համար», — ասել է Թուրնավան:
Հավելենք, որ Վրաստանի կառավարության կողմից հաստատված գազաֆիկացման եռամյա ծրագրի համաձայն, 2019-2021 թվականների ընթացքում բնակչության 85 տոկոսը բնական գազի բաժանորդ կդառնա: Նախարարը նշել է, որ դա կառավարության հավակնոտ ծրագիր է, որը ժամանակին և պատշաճ մակարդակով կիրականացվի:aliq.ge