Հայաստանը շրջանցելու համար կառուցվող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունն անորոշ ժամանակով դադարեցվել է։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են Կարսի տեղական թերթերը, հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Էնսար Օղութը։
Թուրք պատգամավորն իր խոսքում նշել է, թե Կովկասի դռան շինարարությունը կանգնել է, որի պատասխանատուն թուրքական իշխանություններն են։
«Ես այստեղից խնդրում եմ թե Ադրբեջանի նախագահին, թե Վրաստանի իշխանություններին, թե մեր պատասխանատուներին՝ կարճ ժամանակում մի հանդիպում անցկացնեն եւ Կարս-Թբիլիսի երկաթգծի շինարարության ավարտն արագացնեն։ Երկաթգիծը պետք է բացվեր 2013-ին, սակայն արդեն 2014 եւ 2015 թվերն էլ կասկած են հարուցում»,-նշել է թուրք պատգամավորը՝ շեշտելով, թե Թուրքիայի երկաթգծային բեռնափոխադրումները Կարս-Թբիլիսի-Բաքում երկաթգծի բացումից հետո կավելանա 20 մլն տոննայով։
news.am