
Հունիսի 18-ին` ժամը 18: 00-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղում, ուժեղ կարկուտը մեծ վնաս պատճառեց ցանքատարածություններին:
Փ. Խանչալի գյուղի բնակիչների խոսքով, կարկուտը մեծ վնաս է հասցրել կարտոֆիլի ցանքատարածություններին: Գյուղատնտեսներից ոմանք գյուղատնտեսական ապահովագրության տակ են, բայց մյուս մասը ապահովագրված չէ:
Հիշեցնենք` 2014 թվականից Վրաստանում գործում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիր, որի համաձայն պետությունը ապահովագրական ընկերություններին վճարում է 70%, իսկ հողի սեփականատերը 30%: