Լավրենտ Մուրադյանի, Գուրգեն Ծառուկյանի, Հարություն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, քաղաքում եւ արտերկրում ապրող Փ. Արագյալ գյուղի բնակիչների ֆինանսական աջակցությամբ, գյուղի եկեղեցու բակում կառուցվեց նոր խաղահրապարակ:
Փ.Արագյալ գյուղի բնակիչները վաղուց էին երազում խաղահրապարակի մասին: Գյուղում կան շատ երեխաներ, բայց նրանց զվարճանքի համար գրեթե ոչինչ չկա: Բնակիչները գոհ են նրանից, որ այժմ գյուղում երեխաների համար կա խաղի եւ հանգստի վայր:
« Մենք պետք է հոգ տանենք այն ամենի մասին, ինչի մասին երկար ժամանակ երազում էինք: Այժմ երեխաները հնարավորություն ունեն իրենց ազատ ժամանակը անցկացնել անվտանգ խաղահրապարակում»,- նշեց գյուղի բնակիչ Գայանե Կյուրեղյանը:
Գյուղացիները շնորհակալություն հայտնեցին հովանավորներին լավ ու բարի գործի համար:
Ինչպես մեզ պատմեց Լարվենտ Մուրադյանը, այսօր երեխաները ուրախանում են, խաղում, նրանց աչքերը փայլում են երջանկությունից, եւ դա մեզ ավելի է ոգեշնչում: Ապագայում մենք նաեւ նախատեսում ենք այլ աշխատանքներ մեր գյուղում:
Նշենք, որ Փ.Արագյալ գյուղում նոր խաղահրապարակի տեղադրման համար ծախսվել է մոտ 12 000 լարի:
Մանրամասները մեր նյութում: