Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Զազա Գաբունիան պահանջում է, որ ռուս պատգամավորը հեռանա երկրից: Նրա խոսքով, այն ինչ տեղի է ունենում խորհրդարանում, ուղղակի ամոթալի է:
«Վրաստանում չեմ և հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա այրվում եմ բարկությունից և ամոթից: Պահանջում եմ անհապաղ դադարեցվի միջոցառումը և ռուս պատգամավորը հեռանա խորհրդարանից, ընդհանրապես երկրից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գաբունիան:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Սակայն ռուս պատգամավորների ներկայությունն այնքան էլ միանշանակ չի ընդունվում․ նախ պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Քիչ առաջ էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։ aliq.ge