Ընդդիմությունը այսօր ժամը 19:00-ին կրկին ակցիա է նախատեսում անցկացնել: Այս մասին լրագրողներին հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն:
Վաշաձեի խոսքով ակցիան կանցկացվի խորհրդարանի առջև:
«Ժամը 19:00-ին մարդիկ հավաքվելու են խորհրդարանի մոտ, քանի որ այստեղ ոչ քաղաքական կուսակցություններն են կարևոր, ոչ էլ քաղաքական գործիչները: Սա ժողովրդի պայքարն է այսպես կոչված իշխանության դեմ, որը վերածվել է ռեժիմի»,- հայտարարել է Վաշաձեն:alik.ge