Ղաուրմայի բնակիչների մի մասը, ովքեր ապրում են հնգաթռիչք կամուրջի եւ Թափարվան գետի ձախ կողմում, բողոք հայտնեցին, որ ձմեռ գարուն կանգնում են ջրի խնդրի առաջ: Բնակիչներից մի քանիսը տարիներ շարունակ խմելու եւ կենցաղային ջուրը բերել են հեռվում գտնվող աղբյուրներից կամ հարեւաններից:
Հարցին` թե կամուրջի աջ կողմում ապրող բնակիչները ի՞նչու ջուր չունեն, Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոման Մկրտչյանը պատասխանեց. «Ղաուրմայի վերին մասի բնակիչները օգտվում են Հեշտիայի ոռոգման համակարգից, մի քանի տարի առաջ երբ սկսեցին օգտվել Հեշտիայի ոռոգման համակարգից, այն ժամանակ շատ քիչ մարդիկ ունեին կարտոֆիլի ցանքատարածություններ որը նաեւ ջրում էին, իսկ ներկա պահին կարտոֆիլագործությամբ զբաղվողների քանակը մեծացել է, եւ արդեն սկսվել է ոռոգման ժամանակաշրջանը, դրա պատճառով ջուրը չի հասնում գյուղի վերնամասում ապրող բնակիչներին»:
Մանրամասները ստորեւ: