
Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի ճանապարհների վերականգնողական աշխատանքները:
Նախագծի համաձայն, այս տարի նախատեսվում է իրականացնել Խոջաբեկի, Հայկական եւ Երեւանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Ներկայումս հանվում է հողի շերտը, որին կհաջորդի խճապատման եւ ասֆալտապատման աշխատանքները:
Հիշեցնենք, որ այս տարի Նինոծմինդա քաղաքում ավելի քան 19 փողոցների ասֆալտապատում է նախատեսվում : Այդ աշխատանքների վրա ծախսվելու է 1.578.068 լարի գումար: