
Վրաստանի ներքին գործերի փոխնախարարի հայտարարությամբ, Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տարբեր իրավախախտումների համար ձերբակալվել է ակցիայի 305 մասնակից:
Ինչպես նշել է փոխնախարարը, ակցիայի ընթացքում և հաջորդող ժամանակահատվածում վնասվածքներ են ստացել ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ իրավապաշտպանները: Ոչնչացվել է ոստիկանական տեխնիկան:
ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով:aliq.ge