Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է: Ցուցարարները շարունակում են հավաքվել Խորհրդարանի շենքի դիմաց:
Հիշեցնենք՝ ցուցարարների պահանջով արդեն հրաժարական է ներկայացրելՎրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Այժմ նույն պահանջն է հնչում՝ այս անգամ Վրաստանի ներքին գործերի նախարարին: Բողոքի մասնակիցները 3 ժամ են տվել Գիորգի Գախարիային՝ հրաժարական ներկայացնելու համար:
Այժմ մեկնարկել են ելույթները, բարձրախոսի մոտ հիմնականում ուսանողներ են, տեղում են ընդդիմադիր քաղաքական գործիչները:
Նշենք, որ զուգահեռ ցույց է անցկացվում նաև ուսանողների կողմից՝ Թբիլիսիի պետական համալսարանի տարածքում, նրանք էլ իրենց հերթին պահանջում են, որ արդեն նախկին խոսնակ Կոբախիձեն չդասավանդի իրենց: aliq.ge