Ռուսաստանի և Վրաստանի սահմանային միակ՝ «Վերին Լարս» անցակետը հունիսի մեկից կսկսի աշխատել շուրջօրյա ռեժիմով։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Վրաստանի գինու ազգային գործակալության ներկայացուցիչը (անունը չի նշվում)։
«Հունիսի մեկից անցակետն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով»,-հայտնել է նա։
Գործակալության ներկայացուցիչը նշել է, որ այդ քայլը կարող է օժանդակել վրացական գինու արտահանմանը։
«Հենց բոլոր ընկերություններն ավարտեն ՌԴ-ում գրանցվելու գործընթացը, որն այս պահին ակտիվորեն շարունակվում է, նրանք հնարավորություն կունենան իրենց արտադրանքը ՌԴ հասցնել «Վերին Լարս» անցակետով»,-ասել է նա։
Վրացական գինիների, հանքային ջրերի և գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ՌԴ-ում արգելվել էր 2006թ-ին՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին։ Արգելքի պաշտոնական պատճառը նշվել էր վրացական արտադրանքի ցածր որակը։
tert.am