Գուդաուրիում ամռան սեզոնը բացվելու է հունիսի 29-ին: Տեղեկությունն այս մասին տարածում է «Լեռան հանգստավայրերի զարգացման ընկերությունը»:
Ամռան սեզոնին Կոբի-Գուդաուրիի ճոպանուղիները աշխատելու են ամենօրյա ռեժիմում՝ 10:00-ից մինչև 18:00-ն:
«Լեռնային հանգստավայրերի զարգացման և ժողովրդականացման համար անհրաժեշտ է, որպեսզի ձմռան հանգստավայրերը դառնան չորս սեզոնանոց: Հենց այդ ուղղությամբ հանգստավայրում գործում է միջազգային մակարդակի 5000 մետր երկարությամբ հեծանվուղի ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողականների համար»,- ասվում է «Լեռան հանգստավայրերի զարգացման ընկերության» տեղեկությունում:1tv.ge