Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) հայտարարել է, որ ընթացիկ տարին դառնալու է ամենաշոգերից մեկը ողջ պատմության ընթացքում, եւ դա 2015-2019 թվականները դարձնում է ամենաշոգ հնգամյակը դիտարկումների ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում է Reuters-ը։
Համաձայն ՀՕԿ-ի՝ առայժմ դեռ վաղ է միանշանակ Եվրոպայում շոգի ուժեղ ալիքը վերագրել կլիմայի փոփոխությանը, բայց դա «համապատասխանում» է ջերմոցային գազերի ազդեցության հետ կապված ծայրահեղություններին։
«Ջերմային ալիքները ավելի ինտենսիվ կդառնան, ավելի էքստրեմալ։ Կսկսվեն ավելի վաղ, կավարտվեն ավելի ուշ»,- Ժնեւում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՕԿ մամուլի քարտուղար Քլեր Նալիսը։
«Դեռ հունիսի վերջն է, բայց, ըստ երեւույթին Երկիրը կենթարկվի հինգ ամենաշոգ տարիներին դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ 2015-2019 թվականներին»,- ասել է նա։ 2019-ը համարվում է երրորդ ամենաշոգ տարին, ավելացրել է նա։ news.am