Բոլոր դիմորդների շահերը կլինեն պաշտպանված

Բոլոր դիմորդների շահերը կլինեն պաշտպանված

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ բոլոր դիմորդների շահերը և կրթություն ստանալու իրավունքը կլինի պաշտպանված:

Այս մասին նշված է հայտարարությունում, որը տարածվում է Աբխազիայի օկուպացնող ռեժիմի կողմից Էնգուրիի կամուրջը փակելու հետ կապված:

Դրա հետ մեկտեղ, նախարարության հայտարարությամբ, ընթանում է աշխատանք կոնկրետ ծրագրով ստեղծված խնդիրը լուծելու համար և հարցը առաջիկայում կգտնի լուծում:

Աբխազիայի դե ֆակտո իշխանությունը Էնգուրիի կամրջում միակողմանի փակել է տեղաշարժը: Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ Աբխազիայի օկուպացնող ռեժիմի կողմից Էնգուրիի կամրջի մասամբ փակումը քննարկվում է, որպես բնակչության ազատ տեղաշարժի իրավունքի անօրեն խախտում:

Միասնական ազգային քննությունները սկսվելու են հուլիսի մեկին և ավարտվելու հուլիսի 23-ին: Հնարավոր է, խնդիրներ ստեղծվեն այն դիմորդների համար, որոնք քննություն հանձնելու նպատակով Էնգուրիի կամուրջը սահմանափակման պատճառով չեն կարողանա հատել:tv.ge