Ժդանովականում հունիսի 29-ի երեկոյան գրեթե ժամը 22:00- ից կաթվածահար է եղել կենտրոնական ճանապարհի երթևեկությունը: Ծանր բեռնատար մեքենան մնացել էր խորը փոսի մեջ՝ այդ կերպ փակելով ամբողջ երթևեկությունը:
Բեռնատար մեքենան մնացել էր ճանապարհի այն հատվածում, որտեղ դեռևս փորված չէ լիցքը փոխելու համար: Բնակիչների խոսքերով գիշերը բեռնատար մեքենային փոսից հանել և տեղում աշխատել է Նինոծմինդայի փրկարար ծառայությունը: Խնդիրը այդ կերպ չի ավարտվել. ուշ գիշերը դեպքը կրկին կրկնվել է մեկ այլ բեռնատար մեքենայի մասնակցությամբ, որը նույնպես անցնելով ճանապարհի տվյալ հատվածով մնացել է խորը փոսում ՝ փակելով երթևեկությունը:
Բեռնատար մեքենային, մինչ երկրորդ անգամ փրկարար ծառայության աշխատակիցների գալը, փոսից հանել է ճանապարհաշինարարական տեխնիկաների համար վառելիք տեղափոխող մեքենան, իսկ այսօր՝ հունիսի 30-ին, 9:30-ի դրությամբ արդեն ճանապարհի նորոգման ծանր տեխնիկան հարթեցնում և բացում է ճանապարհը:
Նշենք նաեւ, որ ճանապարհի փակ լինելու պատճառով թեթեւ մարդատար մեքենաները երթևեկել են բնակիչների բակերով՝ վնասելով դրանք: