Գլխավոր լուսանկարը վերցված է համացանցից.
Հունիսի 21-ին Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխային տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը:
Նա տեղեկացրեց, որ երեխային վիրահատել են, նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:
Երեխան տանը մենակ է եղել։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան բժշկական հետազոտություն անցելուց հետո, հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երևան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։
Երեխայի մոտ կային զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Նա շոկային վիճակում ընդունվել էր վերակենդանացման բաժանմունք: