Սոցիալապես անապահով ընտանիքը

Սոցիալապես անապահով ընտանիքը

Սոցիալապես անապահով մարդիկ շատ կան Թորիա գյուղում, դրանց թվում է նաեւ Ե.Մալխասյանի ընտանիքը: Ե.Մալխասյանը դիմեց NOR ռադիոկայանին բարձրաձայնելու իր խնդրի մասին: Որպես հավաքարար պետական աշխատավարձ ստանում է 100 լարի գումար, ունի ընդամենը մեկ եղջերավոր անասուն, չնայած նրան որ իր խնամքի տակ ունի երեք անչափահաս երեխաներ:

Քանի որ ամուսինը արդեն 5 տարի գտնվում է դեպորտացիայի մեջ, արտերկրից ոչ մի գումարային օգնություն չունենալով շատ մեծ սոցիալական խնդրի առաջ են կանգնում: 100 լարի աշխատավարձը շատ չնչին գումար է կազմում, եւ երեք երեխային նյութապես հնարավոր չէ ապահովել:

Ե.Մալխասյանի խոսքով ներկա դրությամբ մեկ պարկ ալյուրի միջին գինը կազմում է 55 լարի, մնացած գումարը հատկացնում են կոմունալ ծախսերի համար: Երեխաների մնացած պահանջներն ինչո՞վ բավարարել, գրենական պիտույքներ, հագուստ եւ մնացած այլ պարագաներ, ի՞նչ միջոցներով ձեռք բերել այս ամենը՝ սա է խնդիրը:

Վերոնշյալ խնդրին լուծում տալու համար դիմեցինք Նինոծմինդայի սոցիալական ծառայությունների գործակալություն: Գործակալությունից մեզ տեղեկացրեցին որ այն ընտանիքները ովքեր գրանցված են սոցիալապես անապահովների ցուցակում, ընտանիքում որոշակի փոփոխություների դեպքում ինչպիսին օրինակ ընտանիքի անդամներից մեկի մահն է, ավտոմատ կերպով դուրս է մնում անապահովների ցուցակից: Այդ իսկ պատճառով հարկավոր է ներկայացնել դիմում որի հիման վրա կթարմացվի անապահով ընտանիքի տվյալները այդ ցուցակում:

Ինչպես նշեցին գործակալությունից Ե.Մալխասյանի ընտանիքը անապահովների բազայում գրանցում ունեցել է 2016թ -ին եւ նպաստի միավորները կազմել են 100 000 -ից բարձր 2016թ -ի տվյալներով:

2016թ -ից ընտանիքում եղած փոփոխություններից հետո դիմում չի ներկայացվել եւ չի թարմացվել տվյալները ինչի արդյունքում ընտանիքին տրվող նպաստը կտրվել է:

Նման ընտանիքները որոնց նպաստը կտրվել է նրանք կարող են դիմումով դիմել Նինոծմինդայի սոցիալական ծառայությունների գործակալություն եւ ստանալ հավելյալ տեղեկութուն, քանի որ օրենքի շրջանակում տարիների ընթացքում նույնպես եղել են փոփոխություներ:

Գոյության նպաստ ստացող կարող է դառնալ այն ընտանիքը /անձը /, ով ծայրահեղ աղքատ է եւ չունի գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ:

Գոյության նպաստի չափը լինում է տարբեր՝ հատկացված միավորների համաձայն:
Մինչեւ 30 000 միավորը՝ 60 լարի
30 000 – 57 000 միավորը՝ 50 լարի
57 000 – 60 000 միավորը՝ 40 լարի
60 000 – 65 000 միավորը՝ 30 լարի
(ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար)
Բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 16 տարեկան երեխա եւ մինչեւ 100 000 վարկանիշային միավոր, յուրաքանչյուր երեխայի համար լրացուցիչ ստանում են 50 լարի:

Եթե ցանկանում եք իմանալ թե ձեր սոցիալական տվյալները համապատասխանում են նպաստառու ընտանիքի սոցիալական տվյալներին թե ոչ, դիմեք Նինոծմինդայի սոցիալական ծառայությունների գործակալություն:

Մանրամասները մեր նյութում.