Այսօր Վրաստանում մեկնարկեցին միասնական ազգային քննությունները: Առաջին քննությունը վրաց լեզվի և գրականություն առարկայից է:
Այս տարի Վրաստանի 11 քաղաքում կբացվի 23 քննական կենտրոն՝ հագեցած համապատասխան օդարակիչ համակարգերով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Քննական կենտրոնի հարակից տարածքում մոբիլիզացված են շտապ օգնության մեքենաներ, փրկարար ծառայության և պարեկային ոստիկանության աշխատակիցներ:
2019 թվականի ազգային քննություններին գրանցվել է շուրջ 41 հազար դիմորդ: Քննությունները կավարտվեն հուլիսի 23-ին՝ ֆիզիկայի քննությամբ:
Հուլիսի 10-ից կմեկնարկի պրակտիկոս ուսուցիչների և ուսուցչական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցողների քննությունները, իսկ ուսանողների դրամաշնորհային մրցույթը կանցկացվի հուլիսի 5-ին: Հուլիսի 17-24-ը կանցկացվեն մագիստրոսական քննությունները:
Ընդհանուր մագիստրոսական քննությունների համար գրանցվել է շուրջ 12 հազար, ուսանողների դրամաշնորհային մրցույթի համար՝ 4600 թեկնածու:
Ուսուցչի իրավասությունը հաստատելու համար գրանցվել է 31 հազար դիմորդ:aliq.ge