
Նինոծմինդայի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Վրացական պարերի բաժնի հաշվետու համերգը :
Այս բաժնի բոլոր երեք խմբերի ,սաներն էլ ելույթ ունեցան: Ելույթ ունեցան նաեւ Սարուխան Ղարսլյանի ղեկավարած դհոլի բաժինը, ինչպես նաեւ Իրինա Քոլյանի ղեկավարած վոկալ բաժնի:
Վրացական պարերի բաժինն ընդգրկում է 5-ից 18 տարեկան 45 սաներ:
Համերգից հետո պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներ եւ գավաթներով: Ապրիլի 18-ին համույթը մասնակցել էր «Բարեկամություն» միջազգային փառատոնին եւ արժանացել դիպլոմների եւ մեդալների: Անսամբլը մասնակցել է նաեւ «Արեւային Վրաստան» փառատոնին, որտեղ արժանացել է պատվավոր դիպլոմի: