Նոր 10 լարիանոց թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն հոկտեմբերի մեկից: Այս մասին այսօր անցկացված շնորհանդեսին հայտարարել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն:
Նորացված 10 լարիանոց թղթադրամի առջևի մասում պատկերված է Ակակի Ծերեթելիի առանձնահատուկ դիմանկարը բարելավված որակով և ծավալով, ինչպես նաև հատված Ակակիի «Գարունը» բանաստեղծությունից՝ նրա ստորագրությամբ, ծաղկած ճյուղ և աղավնի:
Հետևի մասում ներկայացված է վրաց գեղանկարիչ և գծանկարիչ, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Կակաբաձեի «Իմերեթին՝ մայրս» հայտնի ստեղծագործությունը թղթադրամի գերակշռող գույնի հետ համադրված բազմազանությամբ և Վրաստանի պետական գերբը: 1tv.ge