Հուլիսի 2-ին Արևի ամբողջական խավարում տեղի կունենա, հայտնում է space.com-ը՝ մանրամասնելով, որ երևույթը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավային և Հարավային Ամերիկայի հատվածներում:
Ուշագրավ բնական երևույթին կկարողանան հետևել միայն Չիլիի, Արգենտինայի բնակիչները: Մինչդեռ Հարավային Ամերիկայի մյուս հատվածներում խավարումը մասնակի կլինի:
Արևի ամբողջական խավարումն առաջինը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հեռավոր կղզիներում, մասնավորապես՝ Օենո կղզում երևույթը կտևի 2 րոպե 53 վայրկյան: Զատկի կղզու բնակիչների համար խավարումը տեսանելի կլինի 80%-ով:
Արևի ամբողջական խավարման ամենաերկար տևողությունը կկազմի 4 րոպե 32 վայրկյան: Դա տեղի կունենա Գալապագոսյան կղզիախմբի Իզաբելա կղզուց 2600 կմ դեպի հարավ-արևմուտք՝ ամայի բաց ջրային տեղանքի վերևում և, ըստ ամենայնի, որևէ ականատես չի ունենա: