Վրաստանը կմասնակցի 2014 թվականի Սոչիի օլիմպիադային

Վրաստանը կմասնակցի 2014 թվականի Սոչիի օլիմպիադային

Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, այսօր՝ մայիսի 2-ի իր արտակարգ նստաշրջանում, վրացի մարզիկների՝ 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու կողմ է քվեարկել։

Քվեարկությանը մասնակցել է 46 պատվիրակ՝ կոմիտեում գրանցված մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչները։ Ոչ ոք դեմ չի քվեարկել։

«Շնորհավորում եմ բոլորիդ, վրացի մարզիկները կմասնակցեն Օլիմպիական խաղերին», – քվեարկությունից հետո ասել է ԱՕԿ-ի նախագահ Լերի Հաբելովը։

Հիշեցնենք, որ ներկա պահին Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, դրանք խզվել էին 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։ Ավելի վաղ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները նշում էին Սոչիի օլիմպիադան բոյկոտելու հավանականության մասին։
news.am



Opinion, pooling and voting