
Արդեն մի քանի օր է ինչ Նինոծմինդայի Պուշկին փողոցում դեղատան առջեւ խցանված է կոյուղագիծը:
Այսօր Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերության աշխատակիցների դժվարին աշխատանքներից հետո հաջողվեց բացել խցանումը:
Ինչպես նշեցին ջրամատակարարող ընկերության աշխատակիցները մեղավորները հենց բնակիչներն են, ովքեր անբարեխիղճ են վերաբերվում կոյուղու համակարգի հանդեպ՝ լցնելով այնտեղ ինչ պատահի: Եթե յուրաքանչյուր անհատ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերի ապա նման խնդիրները սակավաթիվ կլինեն:
Կոյուղագծի խափանումները հաճախակի են Նինոծմինդայում: Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ամեն անգամ պատշաճ կերպով մաքրում ու վերականգնում են կոյուղագծերի բնականոն հոսքը:
Մանրամասները մեր նյութում.