Լուծվեց Պուշկին փողոցի կոյուղագծի խցանման խնդիրը

Լուծվեց Պուշկին փողոցի կոյուղագծի խցանման  խնդիրը

Արդեն մի քանի օր է ինչ Նինոծմինդայի Պուշկին փողոցում դեղատան առջեւ խցանված է կոյուղագիծը:

Այսօր Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերության աշխատակիցների դժվարին աշխատանքներից հետո հաջողվեց բացել խցանումը:

Ինչպես նշեցին ջրամատակարարող ընկերության աշխատակիցները մեղավորները հենց բնակիչներն են, ովքեր անբարեխիղճ են վերաբերվում կոյուղու համակարգի հանդեպ՝ լցնելով այնտեղ ինչ պատահի: Եթե յուրաքանչյուր անհատ բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերի ապա նման խնդիրները սակավաթիվ կլինեն:

Կոյուղագծի խափանումները հաճախակի են Նինոծմինդայում: Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ամեն անգամ պատշաճ կերպով մաքրում ու վերականգնում են կոյուղագծերի բնականոն հոսքը:

Մանրամասները մեր նյութում.