Փ.Խանչալի գյուղի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել գյուղ տանող եւ գյուղամիջյան ճանապարհների վերաբերյալ:
Բնակիչները նշում են, որ հատկապես վատ իրավիճակ է ստեղծվում անձրեւոտ եղանակի ժամանակ, երբ անհնար է անցնել ոչ ոտքով, ոչ էլ ավտոմեքենայով: Հատկապես վատ վիճակում են դաշտ տանող ճանապարհները, նույնիսկ տեղեր կան որտեղ անանցանելի են:
«Ավտոմեքենաները ամեն օր փչանում են: Վերանորոգում ենք որպեսզի անցնի տեխնիկական ստուգում, բայց երկրորդ օրը դարձյալ շարքից դուրս է գալիս», – ասում են բնակիչները:
Հատկապես կարեւոր է բնակիչների համար այն ճանապարհը, որը տանում է դեպի դաշտերը, քանի որ նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ հաճախ ստիպված են անցնել այդ ճանապարհով:
Բնակիչների խոսքերով, «օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղից մինչեւ դաշտեր տանող մոտ 1,2 կմ ճանապարհը կխճապատվի: Գյուղի բնակիչները այս հարցի վերաբերյալ դիմել են պատգամավոր Հենզել Մկոյանին , նա պատասխանել է. – «Առաջին իսկ հնարավորության դեպքում կվերանորոգվի դեպի գյուղ տանող եւ գյուղամիջյան ճանապարհները» :
Լրացուցիչ մանրամասները նյութում.