
Այսօր 02.07.2019թ. հարթեցվել է Նինոծմինդայից դեպի Գորելովկա տանող ճանապարհը: Հարթեցման աշխատանքները սկսվել են վաղ առավոտյան:
Նշենք, որ ճանապարհի տվյալ հատվածը նույնպես գտնվում էր վատ վիճակում խորը փոսերի պատճառով, ինչն էլ բողոքի տեղիք էր տալիս անցորդների մոտ:
Նաև ճանապարհը դժվարանցանելի էր Օրլովկա գյուղի մոտ գտնվող կամուրջի վրայով, քանի որ ասֆալտի քայքայման պատճառով կամուրջի մակերևույթին հայտնվել էր երկաթյա հիմնակմախքը։Այդ հատվածը նույնպես հարթեցվել է և լիցքավորման արդյունքում փակվել է երկաթյա հիմնակմախքը: