Վրաց պատրիարքը պահանջել է օրենսդրորեն արգելել հղիության արհեստական ընդհատումները

Վրաց պատրիարքը պահանջել է օրենսդրորեն արգելել հղիության արհեստական ընդհատումները

Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը կոչ է արել Վրաստանի իշխանություններին օրենսդրական ճանապարհով արգելել երկրում հղիության արհեստական ընդհատումները, հայտնում է Росбалт-ը՝ վկայակոչելով apsny.ge-ին։

Զատկական ուղերձում Իլյա Երկրորդը հայտարարել է, որ երկրում բարդ դեմոգրաֆիական իրավիճակով պայմանավորված՝ պարզապես անհրաժեշտություն է նման որոշման ընդունումը։

«Դա հարկավոր է անել շատ կարճ ժամկետներում, չնայած բնական է, որ պետք է լինեն նաև բացառություններ»,- ասել է պատրիարքը։

Նրա խոսքով՝ հղիության արհեստական ընդհատումը համարվում է անպաշտպան երեխայի սպանություն, և այդ սպանությանը, մորից բացի, մասնակից է դառնում նաև բժիշկը։ «Ժամանակն է վերջ դնել դրան»,- ասել է նա։

Իլյա Երկրորդի տվյալներով՝ Վրաստանում տարեկան իրականացվում է 36.000 ընդհատում, չնայած որ դա միայն պաշտոնական տվյալներն են, և նման դեպքերն ավելի շատ են։
tert.am



Opinion, pooling and voting