Վերանորոգվում է Փոքր Խանչալի գյուղի բնակիչ Վարդան Իսպիրյանին պատկանող տունը, որը հրդեհվել էր այս տարվա մայիսի 26-ին:
Տան վերանորոգման աշխատանքներին օգնություն են ցուցաբերել Փոքր Խանչալիի բնակիչները, այդ թվում արտերկրում ապրող համագյուղացիները և Նինոծմինդայի քաղաքապետարանը:
Տանտիրոջ խոսքով, տունը այրվելու պահից սկսած իրենց մեծապես օգնել են համագյուղացիները, հարազատները, այդ թվում Կիմիկը, Արկադը, Զորակը, Գուրգեն, Խաչիկը, Համբոն, Գառնուկը և այլոք: