Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին մայիսի 6-ին մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Հարավկովկասյան համաժողովին:
Վրաստանի ղեկավարը Ադրբեջանում կլինի մայիսի 6-8, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Մադրիդյան ակումբի, Նիզամի Գեւանջեւի Միջազգային կենտրոնի եւ Պետական կոմիտեի կողմից կազմակերպվող Հարավկովկասյան համաժողովին պետությունների նախկին ղեկավարներից բացի կմասնակցեն նաեւ գործող նախագահները:
Համաժողովի հիմնական գործընկերներն են Foundation for Peace-ը, Ալեքսանդրիայի գրադարանը, Սփյուռքի հետ աշխատանքների պետական կոմիտեն:
news.am