Հուլիսի 2-ին Խաղաղ օվկիանոսի հարավային մասում և Հարավային Ամերիկայում տեղի է ունեցել արևի խավարում:
Չիլիի և Արգենտինայի որոշ մասում բնակչությունը դարձել է արևի ամբողջական խավարման ականատեսը, այսինքն լուսինն ամբողջությամբ արգելափակել է արևի լուսը:
Խավարումը ամենաերկարը տևել է 4 րոպե և 32,8 վայրկյան՝ Գալապագոսյան կղզիներից 2600 կմ հեռավորության վրա:
Չնայած նրան, որ արևի խավարումը տարվա ընթացքում լինում է մի քանի անգամ, ամբողջական խավարումը հազվադեպ է: Հաջորդ նման իրադարձությունը տեղի է ունենալու 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, կրկին Չիլիի և Արգենտինայի տարածքներում,1tv.ge