
Վրաստանում գործող նավթային ընկերությունների մեծ մասը բարձրացրել են վառելիքի գները: Հիմնական պատճառը, հավանաբար, լարիի արժեզրկումն է: Սակայն, նավթ ներմուծողների միության տվյալներով, վերջին շրջանում էլ ավելացել են միջազգային վառելիքի գները:
Բենզինի արժեքը ավելացել է 5 թեթրիով: «Սոկար» ցանցում նոր գինը 2.48 լարի, «Վիսոլ»` 2.54 լարի, « Լուկոիլ »` 2.46 լարի, «Գալֆ» `2.54 լարի:
Բենզինի եւ դիզելային այլ տեսակների գները աճել են 3-6 թեթրիով: