Ուչմանա գյուղում մեծ ֆուտբոլի խաղադաշտ ընդհանրապես գոյություն չունի, ոչ էլ համապատասխան վայր խաղադաշտի համար:
Գյուղի բնակիչներն ու երիտասարդները բողոք հայտնեցին որ գյուղում ունեն մեկ մինի ֆուտբոլի խաղադաշտ, որը գտնվում է դպրոցի բակում, այն էլ անմխիթար վիճակում:
Երիտասարդները բացի տնային հոգսերից ու գյուղական գործերից չունեն ոչ մի զբաղմունք եւ համապատասխան վայր սպորտով զբաղվելու եւ առօրյա հոգսերից կտրվելու համար:
Համապատասխան վայրից բացի բացակայում է նաեւ սպորտային գույքը, օրինակ ֆուտբոլի եւ վոլեյբոլի գնդակներ եւ այլն:
Գյուղի բնակիչները նշեցին’ եթե վերականգնվեր դպրոցի բակում գտնվող խաղադաշտը, ապա երեխաներն ու երիտասարդները սպորտով զբաղվելու հնարավորություն կունենան:
Մանրամասները մեր նյութում.