Երկաթուղու աշխատակիցները գործադուլ են անում

Երկաթուղու աշխատակիցները գործադուլ են անում

Ախալքալքում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կայարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, իսկ ղեկավարները դեռևս խոստումներ են տալիս:
Գործադուլի պատճառն այն է, որ աշխատողները արդեն 4 ամիս է աշխատավարձ չեն ստացել:

«4 ամիս շարունակ իմ տղան, փեսան և ես աշխատում ենք քար ջարդելու տեխնիկայի վրա և աշխատավարձ չենք ստացել: Ինչպե՞ս պետք է ընտանիք պահենք, ի՞նչ լուծում պետք է ստանա այս հարցը»,- բողոքում է Մնացական Հովհաննիսյանը:

«Արդեն 5-րդ օրն է չենք աշխատում, արդեն չորրորդ ամիսն է աշխատավարձ չենք ստացել, ամեն օր ասում են այսօր կլինի կամ վաղը կլինի: Ես պետք է ստանամ 8 հազար լարի գումար, բայց ե՞րբ, չգիտեմ»,- ասում է Նաբի Նաբիևը:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքի հատվածի տնօրեն Մուրադ Բուրաձեն էլ իր հերթին նշեց, որ այս պահին տեղի է ունենում աշխատանքների հանձնում մեկ այլ ընկերության: Ըստ նրա, այդ հարցերը պետք է կարգավորվեն, իսկ հետո կլուծվեն աշխատավարձի հարցերը: Բուրաձեի խոսքով, այդ ամենը կտևի մեկ շաբաթ:

Մանրամասները դիտեք տեսանյութում.