
Ամեն տարի Նինոծմինդա քաղաքում նկատվում է ասֆալտապատման աշխատանքների ինտենսիվացում, սակայն դրա հետ մեկտեղ ավելանում է նաև ճանապարհների փոսալցման աշխատանքների անհրաժեշտությունը:
Այս տարի փոսալցման աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացվել է 40 հազար լարի: Աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթը շահել է ՛՛Ջավախավտոգզա՛՛ճանապարհաշինական ընկերությունը:
Նախագծով նախատեսված է 872 քառակուսի մետր փոսերով ճանապարհահատված, վերանորոգել 7 ջրհոր և ևս մեկ ջրհոր կառուցել: