
Ինտերնետ-տարածքում ստեղծվել է Կենսաթոշակային գործակալությանը նման կեղծ կայքէջ, որը դիզայնով նման է գործակալության պաշտոնական կայքէջին:
Բաժանորդը պետք է կայքէջում մուտքագրի բանկային քարտի տվյալները: Նշված տեղեկությունում գրված է, որ ինքնությունը հաստատելու համար քարտի գումարից կարգելափակվի 0.01 թեթրի, որն այնուհետև հետ կվերադարձվի:
Կենսաթոշակային գործակալությունը բաժանորդներին զգուշության կոչ է անում և նշում, որ գերատեսչության պաշտոնական կայքէջի հասցեն է. pensions.ge:
Այս պահին ընթանում է հետաքննություն:1tvge