
Կենսաթոշակային տարիքի 6000 ուսուցիչ համաձայնել են աշխատավարձի երկու տարվա վարձատրություն ստանալով դպրոցից հեռանալ:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կենսաթոշակային տարիքի ուսուցիչներին առաջարկել է կամ որակավորման քննություն հանձնել կամ երկու տարվա վարձատրություն ստանալով լքել դպրոցը:
ԿԳ փոխնախարար Իրինա Աբուլաձեի խոսքերով, գործակալությունը «չի պարտադրել դպրոցին և ուսուցիչներին դիմում գրել», ըստ նրա, դա նախաձեռնություն էր, հասկանալու համար, թե քանի ուսուցիչ կարող է օգտվել այդ հնարավորություններից:
Աբուլաձեն ասել է նաև, որ ուսուցիչները մինչև 2019 թվականի վերջ դեռևս կարող են դիմում գրել՝ ստանալ երկու տարվա վարձատրությունն ու դուրս գալ դպրոցից:
Վրաստանի դպրոցներում այսօրվա դրությամբ 64 329 մանկավարժներից 16 406-ը թոշակառու է:aliq.ge