Վրաստանը կարող է վերսկսել Ռուսաստանից բնական գազ գնելը

Վրաստանը կարող է վերսկսել Ռուսաստանից բնական գազ գնելը

Վրաստանը կարող է վերսկսել Ռուսաստանից բնական գազ գնելը։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն

«Երկիրը չպետք է միայն մեկ մատակարարից կախում ունենա, այն է՝ Ադրբեջանից», – հայտարարել է նա «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Վրացի փորձագետների մի մասը կողմ են այդ գաղափարին, սակայն նշում են, որ ռուսական գազի գները հազար խմ-ի համար 100 դոլարով ավելի են։

Էներգետիկական հարցերով փորձագետ Լիանա Ջերվալիձեն նշել է, որ «որքան էլ լավը լինի ռազմավարական մեկ գործընկերը, շատ լավ է, երբ շուկայում նվազագույնը երեք մատակարար է լինում»։ «Դա բացառում է ներքին շուկայում մենաշնորֆի առաջացման հնարավորությունը, նպաստում է մրցակցությանը», – ասել է նա, մեջբերում է «Նովոստի Գռուզիան»։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2006թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ Վրաստանին բնական գազի հիմնական մատակարարը կլինի Ադրբեջանը։ 2007թ.-ից Վրաստանը հրաժարվել էր Ռուսաստանից բնական գազ գնելուց եւ սկսել էր այն գնել Ադրբեջանից։
news.am



Opinion, pooling and voting