Անցկացվել է մրցույթ մինի մարզադաշտերի կառուցման համար

Անցկացվել է մրցույթ մինի մարզադաշտերի կառուցման համար

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ-տենդեր թվով 4 մինի մարզադաշտի կառուցման և 1 մինի մարզադաշտի վերանորոգման համար:

Տեղական բյուջեից հատկացվել է 163,505 լարի գումար այդ աշխատանքների իրականացման համար: Մրցույթը նախատեսված գումարից 159,158 լարիի դիմաց շահել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինկազմակերպությունը: Նախագծով նախատեսված է կառուցել նոր մինի մարզադաշտ Փոքր Արագյալ գյուղում: Մեծ Արագյալ գյուղի մինի մարզադաշտը կվերանորոգվի, որի համար հատկացվել է 18,446 լարի գումար: Սպասովկա և Գորելովկա գյուղերում կշարունակվի մինի մարզադաշտերի կառոցման աշխատանքները, որի համար նախատեսվել է համապատասխանաբար 22,983 և 22,198 լարի գումար:

Նախագծով նաև նախատեսվում է շարունակել Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները, որի համար կծախսվի 37,115 լարի գումար:

Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան