Թբիլիսիի քաղաքապետարանը մունիցիպալ տեսչությունների համար 142 800 լարիի համազգեստ է գնում: Համապատասխան մրցույթն արդեն հայտարարվել է:
Մրցութային առաջարկի համաձայն, քաղաքապետարանը 700-ական կարճաթև և երկարաթև վերնաշապիկ, 350 անջրաթափանց բաճկոն և գլխարկ է գնելու:
Համազգեստը կարվելու է անհատապես, յուրաքանչյուր աշխատանքի համար: Մրցութային առաջարկի համաձայն՝ համազգեստը պետք է լինի կապույտ գույնի, վրան պետք է լինի մունիցիպալիտետի խորհրդանիշը և գրառում: Երաշխիքային ժամկետը պետք է լինի առնվազն 1 տարի:aliq.ge